Ծնվել է 1959թ. մարտի 14-ին Երեւանում:
1981թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:
1983-1984թթ. ԽՍՀՄ շինբանկի Խորհրդային շրջանի բաժանմունքում աշխատել է տնտեսագետ, 1984-1985թթ.՝ Երեւանի քաղխորհրդի գործկոմի պլանային հանձնաժողովի գլխավոր տնտեսագետ, 1985-1991թթ.՝ երեւանի քաղխորհրդի գործկոմի քաղպլանային հանձնաժողովի՝ քաղաքի տարածքային կառավարման բաժնի վարիչ: 1991-1994թթ. եղել է Երեւանի Սպանդարյանի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, 1994-1999թթ.՝ «Կրեդիտ-Երեւան» բանկի խորհրդի նախագահ եւ վարչության նախագահ:
1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 42 ընտրատարածք): «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ:
1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 18 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային,բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողավի անդամ: «Կայունություն», 2001 թվականի հուլիսից՝ Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» վերանվանված պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: