National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Լեւոն Հրաչի Սարգսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
07.02.1968
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով

 
Ծնվել է 1968 թ. փետրվարի 7-ին Երեւանում:

1993թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:

1984-1986թթ. եղել է «Աշխատանք» կամավոր մարզական ընկերությունում բանվոր, 1987թ.՝ Երեւանի թիվ 4 հացի գործարանի բանվոր: 1987-1989 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1989-1990թթ. «Սիրիուս» գործարանում աշխատել է փականագործ, 1990-1995թթ. Երեւանի ալրաղաց գործարանում` պահեստապետ, փոխտնօրեն:

1995-1996թթ. եղել է «Բջնի» ԲԲԸ գործադիր տնօրեն, 1996-1999թթ.՝ Երեւանի ալրաղաց գործարանի իրացման բաժնի պետ, 2002թ.` «Երեւանի ալրաղաց» ՓԲԸ նախագահ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, այնուհետեւ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am