Ծնվել է 1954թ. հունիսի 18-ին Երեւանում։
1980թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ինժեներ-շինարար։ Պարգեւատրվել է Արիության մեդալով (1996թ.)։
1990թ. հիմնադրել եւ ղեկավարել է «Սասնա ծռեր» ջոկատը, մասնակցել է ՀՀ սահմանների պաշտպանությանը եւ Արցախի ազատագրական պայքարին։ 1993-ից ԵԿՄ վարչության անդամ է, 1994թ.՝ ԵԿՄ Մաշտոցի տարածքային կազմակերպության նախագահ։ 1996-ին ընտրվել է Երեւանի Դավիթաշեն համայնքի ղեկավար։
1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 7 ընտրատարածքից։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։ Անկուսակցական։
Ամուսնացած է, ունի չորս երեխա։