National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արամայիս Նիկողոսի Ալոյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
30.04.1962
Կուսակցություն
«Օրինաց երկիր» կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1962թ. ապրիլի 30-ին Երեւանում։

1984թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ Ինժեներ-մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։

1984-1986թթ. Երեւանի անտառտնտեսությունում աշխատել է ինժեներ, 1986-1988թթ.՝ «Տուրիստ» ավտոբազայի մեխանիկ, 1988-1992թթ.՝ Երեւանի անտառտնտեսության անտառապետի օգնական։ 1990-1995թթ.՝ Երեւանի Մյասնիկյանի շրջանային խորհրդի պատգամավոր։ 1992-1996թթ. եղել է աշխատանքի եւ պատերազմի վետերանների տան փոխտնօրեն, 1996թ.՝ ՀՀ գյուղատնտեսության եւ պարենի նախարարության հացամթերքների արտադրության եւ պաշարների կազմակերպման վարչության պետի տեղակալ, 1996-2000թթ.՝  Երեւանի կենսաթոշակառուների սոցսպասարկման կենտրոնի փոխտնօրեն, ապա տնօրեն։

2000թ. մայիսի 21-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 8 ընտրատարածքից։ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում նդգրկված չէ։ «Օրինաց երկիր» կուսակցության վարչության անդամ։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։











ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am