Ծնվել է 1940թ. փետրվարի 22-ին Երեւանում:
1957-1960թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտում: 1965 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Մաթեմատիկոս:
1965-1967թթ. Երեւանի կենտրոնական գիտահետազոտական ղեկավարման համակարգերի լաբորատորիայում աշխատել է մաթեմատիկական մոդելավորման բաժնի վարիչ, 1967-1968 թթ.՝ պետպլանի տնտեսագիտության ինստիտուտի մոդելավորման բաժնի ավագ տնտեսագետ: 1968-1970 թթ. սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1970-1990 թթ. ԵՊՀ-ում աշխատել է ավագ դասախոս, գիտաշխատող:
1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 62 ընտրատարածք): 1992 թվականից` ԳԽ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի անդամ: 1990-1995թթ.՝ ԳԽ սահմանադրական հանձնաժողովի անդամ:
1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 11 ընտրատարածք): ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺՄ խմբակցության անդամ:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 13 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺՄ խմբակցության անդամ, ապա խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել: ԱԺԴ նախագահ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: