Ծնվել է 1960 թ. ապրիլի 8-ին Երեւանում:
1982 թ. ավարտել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանը: Փիլիսոփա: Քաղաքագետ: Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, քաղաքագիտության դոկտոր:
1982-1986 թթ. սովորել է Մոսկվայի պետհամալսարանի ասպիրանտուրայում:
1986-1988 թթ. աշխատել է Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիայում, 1988-1992 թթ. ԵՊՀ փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ֆակուլտետում` ավագ գիտաշխատող, ապա առաջատար գիտաշխատող: 1991 թ.` ՀՀ քաղաքագետների միության նախագահ: 1994-1998 թթ., որպես հրավիրված մասնագետ, աշխատել է ՌԴ Պետդումայի Անդրկովկասի հանրապետությունների գծով գլխավոր փորձագետ:
1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, այնուհետեւ Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի ղեկավար:
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ԱՄ կուսակցության համամասնական ընտրացուցակով: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ԱՄ խմբակցության անդամ, 2004 թ. մարտից խմբակցություններում եւ պատգամավորական խմբում ընդգրկված չէ: Անկուսակցական:
Ամուրի է: