Ծնվել է 1957թ. մարտի 13-ին Երեւանում:
1999թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան: Գյուղատնտես: Պարգեւատրվել է «Մայրական երախտագիտություն» մեդալով (1993թ.), 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով (1994թ.), Արիության (1994թ.), «Մարշալ Բաղրամյան» (1997թ.) մեդալներով:
1973-1982թթ. Երեւանի «Անուշ» ԱՄ-ում աշխատել է բանվոր, 1982-1990թթ.՝ «Մալաթիա» կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժշկի տնտեսական գծով տեղակալ, 1990-1995թթ.՝ թիվ 4 գյուղմթերքների շուկայի տնօրեն, 1995-1999թթ.՝ թիվ 6 հացի գործարանի տնօրեն: ԵԿՄ Երեւանի մարզխորհրդի նախագահ:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 14 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Կայունություն», ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: