Ծնվել է 1956թ. հունվարի 14-ին Թալինի շրջանի Զարինջա գյուղում։
1984 ավարտել է հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ Գյուղատնտես։
1975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1977-1983թթ. Զարինջայի կոլտնտեսությունում աշխատել է բանվոր, 1983-1986թթ.՝ կաթնապրանքային ֆերմայի վարիչ, 1986-1988թթ.՝ գլխավոր գյուղատնտես։ 1988-1990թթ. եղել է ՀԿԿ Թալինի շրջկոմի հրահանգիչ, կուսհանձնաժողովի նախագահ, 1991-1993թթ.՝ Զարինջայի գյուղական խորհրդի նախագահ, 1993-1994թթ.՝ Արտենիի գինու գործորանի փոխտնօրեն, 1994-1996թթ.՝ Թալինի շրջխորհրդի գործկոմի նախագահ, 1996-1998թթ.՝ «Արագածի պեռլիտ» գործարանի տնօրեն։
1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 96 ընտրատարածք)։ «Բարեփոխումներ», ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։
1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 26 ընտրատարածքից։ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ։ ՀՀԿ անդամ։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։