National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Գուրգեն Բաբկենի Արսենյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
22.11.1959
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1959թ. նոյեմբերի 22-ին Երեւանում:

1980թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ: Պարգեւատրվել է Մոսկվայի 850-ամյակի մեդալով (1998թ.):

1980թ. Ռիբնիցա քաղաքի (Մոլդովա) ցեմենտ-շիֆերի գործարանում աշխատել է տնտեսագետ: 1981-1982թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1983-1986թթ. Մասիսի շրջանի «Հայէլեկտրամեքմատ» միավորումում աշխատել է ավագ տնտեսագետ, միաժամանակ` միավորման ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար: 1987-2000թթ. զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ: 1991-1992թթ. եղել է ՀՀԿ քաղաքական խորհրդի անդամ: 1992-1995թթ. աշխատել է Մոսկվայում: 1997թ. «Արսօյլ» ՀՁ ՓԲԸ եւ «Հայագրոբանկ»-ի խորհուրդների նախագահ, 1999թ.` Ագրոարդյունաբերական բանկերի միջպետական ասոցիացիայի փոխնախագահ:

2000-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 29 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am