National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Ռազմիկ Մարտիրոսի Մարտիրոսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
24.05.1959
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով



Ծնվել է 1959 թ. մայիսի 24-ին Արարատի շրջանի Ոսկետափ գյուղում:

1981 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Պատմաբան, պատմության եւ հասարակագիտության ուսուցիչ:

1981-1984 թթ. աշխատել է Արարատի շրջանի Ոսկետափ գյուղի միջնակարգ դպրոցում ուսուցիչ, տնօրենի տեղակալ, 1984-1985 թթ.` ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի հրահանգիչ: 1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1987-1988 թթ. եղել է Արարատ գյուղի դպրոցի տնօրենի տեղակալ, 1988-1993 թթ.` Եղեգնավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն: 1999-2003 թթ.` ՀՀ սոցիալական ապահովության նախարար, նախարարի առաջին տեղակալ, նախարար:

1993-1995 թթ.` ԳԽ պատգամավոր (թիվ 171 ընտրատարածք): ԳԽ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

1995-1999 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 112 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 1998-1999 թթ.` ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ համամասնական ընտրացուցակով: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի չորս երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am