Ծնվել է 1956թ. դեկտեմբերի 26-ին Էջմիածնի շրջանի Այգեկ գյուղում:
1974 թ. ավարտել է Այգեկի միջնակարգ դպրոցը:
975-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1978-1980թթ. Էջմիածնի շրջանի «Կարմիր դրոշ» պետտնտեսությունում աշխատել է ֆիզկուլտուրայի հրահանգիչ:
1988-1991թթ. եղել է կամավորական, Լեռնային Ղարաբաղում պարտիզանական ջոկատի մարտիկ, հրամանատար, 1991-1993թթ.՝ Էջմիածնի շրջանի եւ Այգեկ գյուղի շրջանային ու տեղական խորհուրդների պատգամավոր, 1993թ.՝ զորամասի շտաբի պետի շարային մասով օգնական, 1993-1995թթ.՝ նույն զորամասի շտաբի պետի տեղակալ, պետի պաշտոնակատար: 1994-1996թթ. եղել է Այգեկի գյուղխորհրդի նախագահ, 1996-1999թթ.՝ Այգեկի գյուղապետ:
1999-2003թթ. ԱԺ պատգամավոր (թիվ 36 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, ապա «Կայունություն», այնուհետեւ Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:
Ամուրի է: