Ծնվել է 1961 թ. ապրիլի 8-ին Երեւանում:
1990 թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 1997 թ.՝ Երեւանի «Վարդանանց» համալսարանը: Տնտեսագետ: Իրավաբան:
1979-1981 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1982-1983 թթ. Երեւանի հուշանվերների գործարանում աշխատել է փականագործ, 1983-1991 թթ. հեռուստառադիոպետկոմում` բեմադրիչ, 1991-1994 թթ.՝ «Արաբկիր-Խնուս» ՍՊԸ նախագահ: 1989-1993 թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին: 1994-1999 թթ. եղել է ՆԳՆ Երեւանի վարչության պետի տեղակալ, Շենգավիթի ՆԳ բաժնի պետ, ՆԳՆ քրեական հետախուզության վարչության պետ, Արաբկիրի ՆԳ բաժնի պետ, 1996 թ.` ՀՀ Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ:
1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 6 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:
2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 7 ընտրատարածքից: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: