Ծնվել է 1954թ. ապրիլի 12-ին Կամոյի շրջանի Սարուխան գյուղում:
1975թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1994թ.՝ իրավաբանական ֆակուլտետը, 1989թ.՝ ԽՄԿԿ ԿԿ առընթեր հասարակական գիտությունների ակադեմիան (Մոսկվա): Մաթեմատիկոս: Իրավաբան: Քաղաքագետ: Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ: Գավառի պետական համալսարանի պրոֆեսոր: Պարգեւատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով (1986թ.): 2 գրքի եւ 26 գիտական հոդվածի հեղինակ:
1975-1983թթ. ԵՊՀ-ում աշխատել է դասախոս-ընթերակա, 1978-1983թթ.՝ ԵՊՀ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղարի տեղակալ, քարտուղար, 1983-1990թթ.`ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար, առաջին քարտուղար, ՀամԼԿԵՄ ԿԿ բյուրոյի անդամ: 1986-1990թթ. եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր, ԳԽ նախագահության անդամ: 1996-1998թթ.՝ ՀՀ սոցիալական ապահովության նախարար:
1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 203 ընտրատարածք): ԳԽ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
1995-1996թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 121 ընտրատարածք): ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Հանրապետություն» խմբակցության անդամ: 1995-1997թթ. եղել է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, 1996թ.՝ Միջխորհրդարանական միության անդամ, Հայ կանանց միջազգային ասոցիացիայի նախագահ, Կանանց առողջության պահպանման ասոցիացիայի համանախագահ: «Երեւան», «Քեմբրիջ-Երեւան», «Հայաստանի մանկատներ» հիմնադրամների հոգաբարձու, «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» հոգաբարձուների խորհրդի համանախագահ:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 41 ընտրատարածք): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, ապա «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի քարտուղար: Անկուսակցական: