Ծնվել է 1953թ. մայիսի 2-ին Մարտունու շրջանի Թազագյուղ գյուղում:
1975թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: Ճարտարագետ-շինարար:
1975-1981թթ. Մարտունու շրջանի «Գյուղշին» թիվ 7 տրեստի թիվ 41 ՇՄՇ-ում աշխատել է շինվարպետ, շինաշխղեկ, 1981-1987թթ.՝ Մարտունու շրջխորհրդի գործկոմի շինվերանորոգման գրասենյակի պետ, 1987-1990թթ.՝ շրջխորհրդի գործկոմի արտադրական կոմբինատի տնօրեն: 1990-1998թթ. եղել է Թազագյուղի գյուղխորհրդի նախագահ, գյուղապետ:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 42 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:
Ամուսնացած է, ունի չորս երեխա: