National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Մելիք Ապրեսի Գասպարյան

Ծնվել է 1951թ. հունվարի 2-ին Վարդենիսի շրջանի Մեծ Մազրա գյուղում։

1973թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը։ Ինժեներ-հիդրոտեխնիկ։

1973-1978թթ. Վարդենիսի ոռոգման  եւ ջրարբիացման սիստեմների վարչությունում աշխատել է ջրօգտագործման բաժնի պետ,1978-1979թթ. «Հայպետկոմգյուղտեխնիկա» հանրապետական կոմիտեում՝ մատակարարման կազմակերպման վարչության ավագ ինժեներ, բաժնի վարիչ։ 1979-1980թթ. Վարդենիսի ժողովրդական վերահսկողության շրջանային կոմիտեում եղել է տեսուչ, պետի տեղակալ, 1980-1983թթ. ՀԿԿ Վարդենիսի շրջկոմում՝ կազմակերպական բաժնի հրահանգիչ, 1983-1984թթ. Վարդենիսի երկաթբետոնյա կոնստրուկցիաների գործարանի տնօրեն, 1984-1994թթ.՝ Վարդենիսի ոռոգման եւ ջրարբիացման սիստեմների վարչության պետ, 1994-1996թթ. Երեւանի «Հայջրշին» միավորման պետի տեղակալ, կոմերցիայի եւ տրանսպորտի վարչության  պետ, 1996-1999թթ.՝ «Արարատ» ԼՏԸ-ի նախագահ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ  45 ընտրատարածքից։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի, ապա պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական  հանձնաժողովի անդամ։ «Կայունություն», 2001թ. հուլիսից՝ «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» վերանվանված պատգամավորական խմբի անդամ։  Անկուսակցական։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am