National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Վահրամ Վաղինակի Բաղդասարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
15.06.1961
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1961թ. հունիսի 15-ին Կիրովականում (Վանաձոր):

1984թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, 1998 թ.` Արտաքին տնտեսական կապերի եւ կառավարման ինստիտուտը: Մաթեմատիկոս: Տնտեսագետ: Տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, տնտեսագիտության դոկտոր: ԽՍՀՄ սպորտի վարպետ:

1984-1988թթ. Կիրովականի «Արդավտոմատիկա» ԳԱՄ-ում եղել է գիտաշխատող, 1988-ից` Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, 1991թ.` մաթեմատիկական անալիզի ամբիոնի դասախոս: 1992թ. աշխատել է Վանաձորի կահույքի ԱՄ փոխտնօրեն, 1993-ից՝ գլխավոր տնօրեն, 1995-ից` միաժամանակ Վանաձորի մանկավարժական ինստիտուտի ինֆորմատիկայի եւ կիրառական առարկաների ամբիոնի վարիչ:

1995-1999թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 60 ընտրատարածք): «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 46 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, այնուհետեւ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am