Ծնվել է 1958թ. ապրիլի 26-ին Կիրովականում (Վանաձոր)։
1980թ. ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը, 1989թ.՝ ԵրՊԻ-ի Կիրովականի մասնաճյուղը։ Մանկավարժ, ճանապարհաշինարար։
1980-1982թթ. Ստեփանավանի շրջանի Վարդաբլուր գյուղի միջնակարգ դպրոցում աշխատել է ուսուցիչ, 1983-1984թթ.՝ Կիրովականի թիվ 2985 ավտոշարասյան տեխնիկական վերահսկողության բաժնի պետ։ 1985-1988թթ. առեւտրի նախարարության շինարարական վերանորոգման տրեստի շինիների կոմբինատի Կիրովականի մասնաճյուղում եղել է արտադրամասի պետի տեղակալ, 1988-1994թթ. Կիրովականի «Ույուտ» արտադրաշինարարական կոոպերատիվում՝ գլխավոր ինժեներ, նախագահ, 1994-2000թթ.՝ տրանսպորտի նախարարության Սպիտակի ճանապարհների շինարարության եւ շահագործման պետական ձեռնարկության տնօրեն, 200-ից՝ «Ճանապարհ» ՓԲԸ-ի տնօրեն։
2001թ. մայիսի 21-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 49 ընտրատարածքից։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ ՀՀԿ անդամ։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։