Ծնվել է 1961թ. մարտի 2-ին Կալինինոյի շրջանի Ղարաքիլիսա գյուղում:
1982թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1989թ.՝ Դոնի Ռոստովի (ՌԴ) բարձրագույն քաղաքական դպրոցը: Ճարտարագետ-մեխանիկ: Քաղաքագետ: Տնտեսագետ:
1982-1983թթ. Կալինինոյի շրջանում աշխատել է ուսուցիչ, 1983-1985թթ.՝ հակակարկտային ջոկատի ճարտարագետ, ավագ ճարտարագետ, 1985-1987թթ.՝ ՀԼԿԵՄ Տաշիրի շրջկոմի գյուղբաժնի վարիչ, քարտուղար, 1988-1989թթ.՝ ՀԿԿ Տաշիրի շրջկոմի հրահանգիչ: 1990-1993թթ. եղել է «ՍԻԿ» արտադրաառեւտրային ձեռնարկության (Դոնի Ռոստով) գլխավոր տնօրեն, 1993-1999թթ.՝ Տաշիրի արծնապատ ամանեղենի գործարանի տնօրեն, այնուհետեւ նույն ԲԲԸ խորհրդի նախագահ:
1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 139 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 50 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն» պատգամավորական խմբի քարտուղար, ապա «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի ղեկավար: Անկուսակցական:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: