Ծնվել է 1955թ. մայիսի 10-ին Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում։
1977թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը։ Մանկավարժ-պատմաբան։ Պատմական գիտությունների թեկնածու։
1977-1978թթ. Թումանյանի շրջանի Շնող գյուղում աշխատել է ուսուցիչ, 1978թ. ՀԿԿ Թումանյանի շրջկոմի հրահանգիչ, 1979-1981թթ. ՀԼԿԵՄ Թումանյանի շրջկոմի քարտուղար, 1981-1984թթ.՝ Թումանյանի շրջսպորտկոմիտեի նախագահ։ 1984-1986թթ. եղել է ՀԿԿ Թումանյանի շրջկոմի քաղլուսկաբինետի վարիչ, 1986-1988թթ.՝ պրոպագանդայի եւ ագիտացիայի բաժնի վարիչ, 1988-1991թթ.՝ Թումանյանի շրջկոմի առաջին քարտուղար, 1991-1994թթ.՝ նույն շրջանի հարկային տեսչության բաժնի պետ, 1994-1997թթ.՝ Ալավերդու գարեջրի գործարանի տնօրեն, 1997-1999թթ.՝ ՀՀ տրանսպորտի աշխատողների արհկոմիտեի կազմակերպչական բաժնի վարիչ։
1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 197 ընտրատարածք)։
1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 52 ընտրատարածքից։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն», 2001թ. հուլիսից՝ «Ագրարային-արդյունաբերական ժողովրդական միավորում» վերանվանված պատգամավորական խմբի անդամ։ ՀՀԿ անդամ։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։