National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Վրեժ Ազատի Շահգելդյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
07.11.1948
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1948թ. նոյեմբերի 7-ին Աբովյանի շրջանի Ձորաղբյուր գյուղում:

1967թ. ավարտել է Երեւանի հիդրոմելորատիվ տեխնիկումը: Տեխնիկ-հիդրոլոգ:

1967թ. Երեւանի հիդրոմետկայանում աշխատել է տեխնիկ-հիդրոլոգ: 1967-1969թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1969-1970թթ. «Հատուկգազշին» միութենական տրեստի թիվ 3 շինվարչությունում աշխատել է տեխնիկ-ռադիոգրաֆ, 1972-1980թթ.՝«Չայկա-Արարատ» միավորման բուֆետապան, 1981թ.՝ Ձորաղբյուր գյուղի ճաշարանի վարիչ, 1981-1983թթ.՝ Աբովյանի հասարակական սննդի միավորման թիվ 3 ճաշարանի պահեստապետ, 1983-1997թթ.՝ Երեւանի թիվ 6 կոշիկի գործարանի պահեստապետ, արտադրության պետ, առաքման բաժնի պետի տեղակալ: 1997-1999թթ. եղել է «Սկյուռիկ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն:

1999թ.մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 60 ընտրատարածքից: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Եղել է «Կայունություն» պատգամավորական խմբի անդամ. 2000թ. դեկտեմբերից խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, 2001թ. ապրիլից՝ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am