Ծնվել է 1956թ. օգոստոսի 1-ին Գորիսում:
1995թ. ավարտել է Սյունիքի «Պրոգրես» համալսարանը, 2003թ.՝ ՀՀ պետական կառավարման ակադեմիան: Տնտեսագետ: Պարգեւատրվել է «Մարշալ Բաղրամյան» (1998թ.), «Մայրական երախտագիտություն» (2000թ.), «Գարեգին Նժդեհ» (2001թ.) մեդալներով եւ 2-րդ աստիճանի Մարտական խաչ շքանշանով (2002թ.):
1972-1979թթ. Գորիսի ավտոնորոգման գործարանում աշխատել է վարպետ:
1988-1991թթ. մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին: Եղել է ԵԿՄ-ում հրամանատար, 1991-1994թթ.` ՀՀ պաշտպանության նախարարության Գորիսի գումարտակի հրամանատար, 1994-1996թթ.` Գորիսի քաղխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ, 1996-1999թթ.՝ նախագահ, ապա քաղաքապետ: ԵԿՄ Սյունիքի մարզխորհրդի նախագահ:
1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 146 ընտրատարածք): «Բարեփոխումներ», ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 70 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի անդամ: ՀՀԿ անդամ:
Ամուսնացած է, ունի չորս երեխա: