Ծնվել է 1946թ. ապրիլի 24-ին Երեւանում։
1985թ. ավարտել է Իժեւսկի (ՌԴ) մեխանիկական ինստիտուտը։ Ինժեներ-մեխանիկ։
1960-1965թթ. Երեւանի 26 կոմիսարների շրջանի ՎՇՎ-ում աշխատել է բանվոր, 1965-1971թթ. կերամիկական իրերի կոմբինատում՝ շինիրերի արտադրամասի պետ, 1971-1972թթ. Սպանդարյանի ջարդման-տեսակավորման գործարանում՝ մեխանիկական արտադրամասի պետի պաշտոնատար, 1972-1973թթ. ճանապարհաշինարարության նախարարության համակարգում՝ աշխղեկ։ 1973-1979թթ. եղել է Դիլիջանի ճանշին տեղամասի պետ, 1979-1986թթ.՝ «Հարավշին» տրեստի թիվ 117 ՇՄՇ-ի պետ, 1986-1990թթ.՝ հացընդունման ձեռնարկությունների արտադրական միավորման գլխավոր տնօրեն, 1990-1999թթ.՝ Երեւանի ալրաղաց գործարանի տնօրեն։
1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 131 ընտրատարածք)։ «Բարեփոխումներ», ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։
1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 73 ընտրատարածքից։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ ՀՀԿ անդամ։
Ամուսնացած է, ունի չորս երեխա։