Ծնվել է 1957թ. հուլիսի 18-ին Երեւանում:
1978թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը: Բեմադրիչ: Արձակագիր, թատերագիր, հրապարակախոս: Հայաստանի գրողների միության անդամ:
1978-1979թթ. եղել է Հրազդանի շրջանային մշակույթի տան ժողթատրոնի բեմադրիչ, Աղավնաձոր գյուղի միջնակարգ դպրոցում ուսուցիչ, 1979-1981թթ. հեռուստատեսային ֆիլմերի «Երեւան» ստուդիայում` բեմադրիչի ընթերակա, 1981-1983թթ.՝ «Պիոներ» ամսագրի գրական աշխատող, արձակի բաժնի վարիչ: 1983-1993թթ. հեռուստառադիոպետվարչությունում աշխատել է խմբագիր, բաժնի վարիչ, գլխավոր խմբագիր, 1993-1995թթ.՝ հեռուստառադիոպետվարչության նախագահի տեղակալ, 1995-1996թթ.՝ Հայաստանի պետական ռադիոընկերության գլխավոր տնօրեն, 1997-1998թթ.՝ Երեւանի քաղաքապետարանի մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի վարչության պետ:
1999թ. նոյեմբերին 5-ից ԱԺ պատգամավոր է «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ: ՀԺԿ վարչության քարտուղար:
Ամուսնացած է, ունի չորս երեխա: