Ծնվել է 1957թ. օգոստոսի 13-ին Երեւանում։
1978թ. ավարտել է Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։
1978-1980թթ. աշխատել է Ձորաղբյուրի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ, 1980-1981թթ. Հայաստանի պետական պատկերասրահում՝ գիտական բաժնի վարիչ։ 1981-1987թթ. եղել է ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմի, ՀԿԿ Շահումյանի շրջկոմի հրահանգիչ, 1987-1990թթ.՝Երեւանի թիվ 191 դպրոցի տնօրեն, 1991-1999թթ.՝ Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի հիմնադիր անդամ եւ պրոռեկտոր։
Բանասիրական գիտությունների թեկնածու է, պրոֆեսոր, Նյու-Յորքի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Կենսագրական տվյալներըզետեղված են «Նշանավոր մարդիկ» համաշխարհային հանրագիտարանում։ ԱՄՆ-ի կենսագրական ինստիտուտի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ»՝ արժանանալով երկրորդ հազարամյակի պատվո ոսկե մեդալի (1998թ.)։
1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ Հունիսի 11-ին ընտրվել է ԱԺաարտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։ 1999թ. նոյեմբերի 2-ին ընտրվել է ԱԺ նախագահ։ «Միասնություն»խմբակցության անդամ։ Անկուսակցական։
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խրորհրդի որոշմամբ պարգեւատրվել է «Համագործակցություն» շքանշանով (2001թ.)։ Արժանացել է Ուղղափառժողովուրդների միասնության միջազգային հիմնադրամի մրցանակին (2001թ.)։ Պարգեւատրվել է Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությանբարձրագույն պարգեւով՝ Սուրբ Անդրեասի շքանշանով (2001թ.): Տիրապետում է չորս լեզուների։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։