Ծնվել է 1967թ. հոկտեմբերի 30-ին Մարտունի քաղաքում։
1992թ. ավարտել է Երեւանի բժշկական ինստիտուտը։ Վիրաբույժ։
1992-1994թթ. եղել է ԵԲԻ-ի ընդհանուր վիրաբուժական ամբիոնի կլինիկական օրդինատոր, 1992-1997թթ.՝ ԵԲԻ-ի ուսանողական խորհրդարանի նախագահ, 1995-ից՝ Հայաստանի ուսանողության հանրապետական խորհրդի նախագահ։
1999թ. հունիսի 22-ից ԱԺ պատգամավոր է «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ ՀՀԿ անդամ։
Ամուսնացած է։