Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 9-ին Կիրովականում (Վանաձոր)։
1996թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Պատմաբան։
1994-1999թթ. ԵԿՄ-ում աշխատել է կազմակերպչական սաժնի տեսուչ, կազմհրահանեգչական բաժնի պետ, կազմակերպչական բաժնի պետ-վարչության աշխատակազմի ղեկավար, ԵԿՄ փոխնախագահ։
1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով (ՀՀԿ)։ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ, ապա «Հայաստան» պատգամավորական խմբի քարտուղար։ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ։
Ամուսնացած է, ունի մեկ երեխա։