Ծնվել է 1945թ. հունվարի 2-ին Թբիլիսիում։
1969թ. ավարտել է Երեւանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը։ Բանասեր։ Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։
1969-1972թթ. Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտում եղել է դասախոս, 1972-1991թթ. Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ ավագ դասախոս, դոցենտ, դեկան, ամբիոնի վարիչ, 1991-1994թթ.՝ Երեւանի պետական հումանիտար քոլեջի տնօրեն, 1994-1995թթ.՝ Մոսկվայի պետական բաց համալսարանի հրավիրված պրոֆեսոր, 1995-1999թթ.՝ «Ինտերլինգվա» լեզվագիտական համաալսարանի ռեկտոր։
1999թ. նոյեմբերի 5-ից ԱԺ պատգամավոր է «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով (ՀԺԿ)։ ԱԺ գիտության, կրթության մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ Անկուսակցական։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։