National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Արամ Գասպարի Սարգսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
14.08.1949
Կուսակցություն
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
Խմբակցություն
Հանձնաժողով




Ծնվել է 1949 թ. օգոստոսի 14-ին Երեւանում:

1972թ. ավարտել է Երեւանի Վ.Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը, 1974 թ.` Մոսկվայի բարձրագույն կոմերիտական դպրոցը: Ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցիչ:

1966-1968թթ. աշխատել է Երգչախմբային ընկերության արդյունաբերական կոմբինատում բանվոր, 1968-1971թթ.՝ Երեւանի ավտոդողերի գործարանի բազմատպաքանակ թերթի խմբագրությունում գրական աշխատող, ապա՝ կադրերի բաժնի տեսուչ, գործարանի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար: 1971-1972թթ. եղել է «Կոմսոմոլեց» թերթիգրական աշխատող, 1974-1976 թթ.` «Կոմսոմոլսկայա պրավդա» (Մոսկվա) թերթի թղթակից, 1976-1977 թթ.` ՀԼԿԵՄ ԿԿ պրոպագանդայի եւ մշակույթի բաժնի վարիչ, 1978թ.` ՀԿԿ ԿԿ կուսակցական-կազմակերպական բաժնի հրահանգիչ, 1979-1989 թթ.` «Կոմսոմոլսկայա պրավդա», ապա «Պրավդա» թերթերի սեփական թղթակից Հայաստանում: 1990 թ. ընտրվել է ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, 1991-ից` առաջին քարտուղար, 1992-1995 թթ.` ՀԴԿ «Ազդարար» թերթի գլխավոր խմբագիր, 1998-1999 թթ.՝ ՀՀ Նախագահի խորհրդական:

2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Արդարություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ: «Արդարություն» խմբակցության անդամ: ՀԴԿ հիմնադիր նախագահ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am