Ծնվել է 1924թ. մայիսի 15-ին Ղափանի շրջանի Առաջաձոր գյուղում։
1953թ. ավարտել է Երեւանի պետական մանկավարժական հեռակա ինստիտուտը, 1968թ.՝ ՍՍՀՄ պետպլանին առընթեր բարձրագույն տնտեսագիտական դասընթացները։ Մանկավարժ-աշխարհագրագետ, տնտեսագետ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Պարգեւատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 4 շքանշանով։
1941-1943թթ. աշխատել է մանկավարժ։ 1943-1946թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1946-1959թթ. կատարել է կոմերիտական եւ խորհրդային պատասխանատու աշխատանքներ։ 1959-1967թթ. եղել է ՀԿԿ Կիրովականի քաղկոմի քարտուղար, երկրորդ, առաջին քարտուղար, 1967-1973թթ. աշխատել է ՍՄԿԿ Կենտկոմի ապարատում։ 1973-1975թթ. եղել է ՀԿԿ Կենտկոմի կուսակցական-կազմակերպական աշխատանքի բաժնի վարիչ, 1975-1985թթ.՝ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, 1985-1990թթ.՝ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ։ Ընտրվել է ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների մի քանի գումարումների պատգամավոր (1974-1990թթ.)։
1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀԿԿ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀԿԿ խմբակցության ղեկավար, ապա անդամ։ ՀԿԿ անդամ։
Ամուրի է, ունի մեկ երեխա։