National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Ֆրունզե Արմենակի Խառատյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
29.09.1927
Կուսակցություն
Հայաստանի Կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1927թ. սեպտեմբերի  29-ին Երեւանում։

1954թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Իրավաբան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ։

1954-55թթ. Երեւանի Կ.Ցետկինի անվան կարի ֆաբրիկայում աշխատել է գրիգադիր, կադրերի գծով տեսուչ, 1955-56թթ. ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմում՝ հրահանգիչ։ 1956-1958թթ. Երեւանի «Պոլիվինիլացետատ» գործարանում՝ ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։ 1958-1960թթ. եղել է ԵՐՊԻ-ի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար։ 1960-1963թթ.՝ ԵՊՀ-ի ասպիրանտ, 1963-1970թթ.՝ ԵՊՀձի դասախոս։ 1970-1972թթ. աշխատել է ՆԳՆ համակարգում։ 1972-1979թթ. եղել է ԵԺՏԻ-ի դասախոս, 1981-1995թթ.՝ Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի դասախոս, ամբիոնի վարիչ, 1989-ից՝ Երեւանի «Գալիք» համալսարանի ռեկտոր։

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (ՀԿԿ համամասնական ընտրացուցակով)։ ՀԿԿ խմբակցության անդամ։

1999թ. մայիսի 30-ին պատգամավոր է ընտրվել ՀԿԿ  համամասնական ընտրացուցակով։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀԿԿ խմբակցության անդամ, ապա ղեկավար։ ՀԿԿ ԿԿ բյուրոյի անդամ։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։








ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am