National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Պերճ Սերգեյի Բոշնաղյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
01.09.1920
Կուսակցություն
Հայաստանի Կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1920թ. սեպտեմբերի 1-ին Նոր Բայազետ (Գավառ) քաղաքում։

1948թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Ինժեներ-երկրաբան։ Երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր։ ՀՍՍՀ վաստակավոր երկրաբան (1970թ.)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։ Պարգեւատրվել է Կարմիր աստղի երկու (1943թ., 1944թ.), Մարտական կարմիր դրոշի (1944թ.), Հայրենական պատերազմի առաջին աստիճանի երեք (1944թ., 1945թ., 1985թ.) շքանշաններով։

1948-1999թթ. ԵՊՀ-ում եղել է դասախոս, պրոռեկտոր, երկրաբանական ֆակուլտետի դեկան, կիրառական երկրաբանության ամբիոնի  վարիչ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀԿԿ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀԿԿ խմբակցության անդամ։ ՀԿԿ անդամ։

Ամուսնացած է, ունի մեկ երեխա։






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am