National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Գագիկ Աղասու Թադեւոսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
29.06.1950
Կուսակցություն
Հայաստանի Կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1950թ. հունիսի 29-ին Երեւանում։

1973թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը ինստիտուտը։ Ինժեներ-էներգետիկ։ Պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով (1981թ.)։

1973-1985թթ. աշխատել է ՀԼԿԵՄ ԿԿ սեկտորի վարիչ, բաժնի վարիչի տեղակալ, հանրապետական ուսանողական ջոկատի ղեկավար, 1985-1990թթ.՝ «Երեւանշին» շինմոնտաժային արտադրական միավորման ՀԿԿ կոմիտեի քարտուղարի տեղակալ, քարտուղար։ 1990-1995թթ. եղել է «Երեւանշին»-ի մեխանիկաէներգետիկ եւ տրանսպորտի վարչության պետ, 1995-1997թթ.՝ «Հայաստան-շինարար» ԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, 1997-1999թթ. «Երեւանշին» ԲԲԸ-ի խորհրդի նախագահ։

1995-1999թթ. ԱԺ պատգամավոր (ՊԿԿ համամասնական ընտրացուցակով)։ ՀԿԿ խմբակցության անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀԿԿ համամասնական ընտրացուցակով։ 1999թ. հունիսի 11-ին ընտրվել է ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ ՀԿԿ խմբակցության անդամ։ ՀԿԿ ԿԿ քարտուղար։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։






ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am