National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Համլետ Միքայելի Հարությունյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
05.10.1947
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն

Ծնվել է 1947թ. հոկտեմբերի 5-ին ԼՂԻՄ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում:

1970թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Պատմաբան: Պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:

1970-1996թթ. աշխատել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի ԽՍՀՄ պատմության, հետագայում՝ Ռուսաստանի պատմության ամբիոնում լաբորանտ, ստաժոր, դասախոս: 1990-1998թթ. եղել է «Արցախ» հայրենակցական միության վարչության անդամ, նախագահի տեղակալ: 1997-1999թթ.՝ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի խորհրդական: 2000թ.` «Արցախ» հայրենակցական միության նախագահ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր («Իրավունք եւ միաբանություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am