National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Մուշեղ Ավագի Միքայելյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
07.11.1948
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1948թ. նոյեմբերի 7-ին Թալինի շրջանի Զովասար գյուղում:

1969թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը: Բանասեր: Հրապարակախոս:

1969թ. «Գարուն» ամսագրում եղել է գրական աշխատող, 1971-ից «Ավանգարդ» թերթի խմբագրությունում՝ բաժնի վարիչ, պատասխանատու քարտուղար, գլխավոր խմբագրի տեղակալ, 1988թ.՝ «Խորհրդային Հայաստան» թերթի պատասխանատու քարտուղար, 1991թ.՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ: 1990-1991թթ. հիմնադրել եւ խմբագրել է «Ուրբաթ», «Ազատամարտ» շաբաթաթերթերը, «Ասպար», «Վարուժան», «Միտք», «Զանգակ» ամսաթերթերը: 1995թ.եղել է «Դրոշակ»-ի Հայաստանի պատասխանատուն, 1998թ.՝ «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիրը:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (ՀՅԴ համամասնական ընտրացուցակով):ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՅԴ խմբակցության անդամ: ՀՅԴ անդամ:

Ամուսնացած է, ունի մեկ երեխա:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am