National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Աղվան Արշավիրի Վարդանյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
07.10.1958
Կուսակցություն
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1958թ. հոկտեմբերի 7-ին Նախիջեւանի ԻՍՍՀ-ի Գեմուր գյուղում։

1982թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Բանասեր։ Լրագրող։ ՀԼԿԵՄ Կենտկոմի գրական մրցանակի դափնեկիր (1989թ.)։

1975-1977թթ. «Հայջրինդուստրիա» միավորումում աշխատել է ապրանքագետ, 1982-1987թթ.՝ «Երեւանի համալսարան» թերթի պատասխանատու քարտուղար։ 1988-1990թթ. եղել է «Աղբյուր» եւ «Գարուն» ամսագրերի աշխատակից, 1990-1993թթ.՝ Հայաստանի գրողների միության քարտուղար, 1991-1993թթ.՝ «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր, 1994թ.՝ «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից, 1994-1996թթ.՝ «Դրոշակ» (Աթենք) հանդեսի խմբագիր, 1996-1999թթ.՝ «Երեւան» լրատվական կենտրոնի գլխավոր խմբագիր։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԴ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ արտաքին հարաբերությունների, ապա պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՀՀԴ խմբակցության անդամ, ապա ղեկավար։ ՀՀԴ անդամ։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am