Ծնվել է 1957թ. հունիսի 11-ին Թումանյանի շրջանի Ճոճկան գյուղում։
1981թ. ավարտել է Մոսկվայի Ո.Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Լրագրող։Բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ։
1981-1984թթ. հեռուստառեդիոպետկոմում աշխատել է խմբագիր։ 1984-1987թթ. սովորել է Մոսկվայի պետհամալսարանի ասպիրանտուրայում։ 1987-1999թթ. Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի համակարգում եղել է մեկնաբան, բաժնի վարիչ, «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» ՊՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 1992-ից հանրային հեռուստատեսությամբ եթեր տրվող «Կարծիք» հաղորդաշարի հեղինակը եւ վարողն է։
1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 38 ընտրատարածք)։ «Բարեփոխումներ», ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։
1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի անդամ։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։