Ծնվել է 1967 թ. սեպտեմբերի 29-ին Երեւանում:
1992թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը, 1994 թ.` Հայաստանի ամերիկյան համալսարանի հատուկ դասընթացները, 1996թ.` Հայկական մենեջմենթի կենտրոնը (CEMA): Փիլիսոփա: Քաղաքական գիտությունների թեկնածու: Ավելի քան 40 գիտական աշխատությունների հեղինակ:
1984-1985թթ. աշխատել է Երեւանի էլեկտրալամպերի գործարանում փորձարկող:
1985-1987թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1992-1995թթ. սովորել է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի ասպիրանտուրայում: 1993թ. աշխատել է ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնում, 1993-1995թթ. Մանկավարժական գիտությունների ԳՀԻ-ում՝ հասարակական գիտությունների բաժնի գիտաշխատող, 1995-1998թթ. Հեռուստառադիոպետվարչության հասարակական-քաղաքական հաղորդումների բաժնում` մեկնաբան: 1996-1998թթ. եղել է «Հորիզոն» իրավական եւ քաղաքական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, 1998-2000թթ.` Հայաստանի ազգային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների խմբագրության գլխավոր խմբագիր, 2000-2002թթ.` Հայաստանում ֆրանսիական համալսարանի փոխնախագահ:
2002-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (ՕԵԿ համամասնական ընտրացուցակով): ՕԵ խմբակցության անդամ:
Ամուսնացած է, ունի մեկ երեխա: