National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Սիմոն Արմենակի Բաղդասարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
21.01.1937
Կուսակցություն
Ազգային ժողովրդավարական միություն/ԱԺՄ/
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1937թ. հունվարի 21-ին Թբիլիսիում։

1959թ. ավարտել է Թբիլիսիի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտը։ Ինժեներ-կամրջաշինարար։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։

1959-1963թթ. Ուրալում եւ Վրաստանում աշխատել է կամրջաշինարար, 1963-1973թթ. Երեւանի շինանյութերի եւ կոնստրուկցիաների գիտահետազոտական ինստիտուտում եղել է կրտսեր, ավագ գիտաշխատող, 1973-1990թթ.՝ «Հայպետտրանսնախագիծ» ինստիտուտում՝ նախագծի գլխավոր ինժեներ, 1992-1993թթ.՝ ՀՀ ՊՆ ռազմական քաղաքականության վարչության պետ։

1990-1995թթ.՝ ԳԽ պատգամավոր (թիվ 77 ընտրատարածք)։ ԳԽ արտաքին հարաբերությունների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խմբի անդամ։

1999թ. մայիսի 30-ինն ԱԺ պատգամավոր է ընտրվել ԱԺՄ համամասնական ընտրացուցակով։ ԱԺ արտաքին հարաբերությունների  մշտական հանձնաժողովի անդամ։ ԱԺՄ խմբակցության անդամ։ ԱԺՄ վարչության անդամ։

Ամուսնացած է, ունի չորս երեխա։





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am