Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 11-ին Երեւանում։
1994թ. ավարտել է Երեւանի տնտեսաիրավագիտական համալսարանը։ Իրավաբան։
1974-1977թթ. ծառայել է խորհրդային բանակում։ 1977-ից Երեւանի անտառատնտեսությունում աշխատել է բրիգադավար։ 1988թ. կազմավորել է «Նորք-Մարաշ» կամավորական ջոկատը, ընտրվել է «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հրամանատար։ 1990թ. ընտրվել է Երեւանի քաղխորհրդի պատգամավոր, 1997-ին՝ Երեւանի Նորք-Մարաշ համայնքի ղեկավար։ ԵԿՄ վարչության անդամ։
1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 10 ընտրատարածք)։ «Բարեփոխումներ», ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։
1999թ. մայիսի 30-ին պատգամավոր է ընտրվել թիվ 8 ընտրատարածքից։ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Կայունություն» պատգամավորական խմբի անդամ։ Անկուսակցական։
Զոհվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստի ժամանակ։
Ամուսնացած էր, ունի չորս երեխա։
Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար ՀՀ Նախագահի 1999թ. դեկտեմբերի 27-ի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշանով։