National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Յուրի Գուրգենի Բախշյան
Ազգային ժողովի նախագահի տեղակալ
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
28.06.1947
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն

 

Ծնվել է 1947թ. հունիսի 28-ին Գորիս քաղաքում։

1970թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Ֆիզիկոս։

1970-1972թթ.ծառայել է խորհրդային բանակում։ 1972-1993թթ. դասավանդել է ԵՊՀ-ում, եղել է ավագ գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական դպրոցի, ապա Ուսուցիչների կատարելագործման  հանրապետական ինստիտուտի փոխտնօրեն։ 1990թ. ընտրվել է Երեւանի քաղաքային խորհրդի պատգամավոր, 1993թ.՝ Երեւանի քաղխորհրդի գործկոմի նախագահի առաջին տեղակալ։

1995-1999թթ.՝ Աժ պատգամավոր (թիվ 35 ընտրատարածք)։ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։  1998թ. փետրվարին ընտրվել է ԱԺ նախագահի տեղակալ։ «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամաոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ 1999թ. հունիսի 11-ին ընտրվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, սեպտեմբերի 13-ին՝ ԱԺ նախագահի տեղակալ։ «Միասնություն» խմբակցության  անդամ։ ՀՀԿ խորհրդի անդամ։

Զոհվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին՝ ԱԺ նիստի ժամանակ։

Ամուսնացած էր, ունի երեք երեխա։

Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար ՀՀ Նախագահի 1999թ. դեկտեմբերի 27-ի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով։








ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am