Ծնվել է 1932 թ.ապրիլի 17-ին Երեւանում։
1954թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ինժեներ-մեխանիկ։ Պարգեւատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու (1966թ., 1971թ.), Պոկտեմբերյան հեղափոխության (1976թ.) եւ այլ շքանշաններով։
1954-1955թթ. Լենինգրադի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում աշխատել է ավագ ինժեներ-կոնստրուկտոր, 1955-1966թթ.՝ Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ վարպետից հասնելով տնօրենի պաշտոնին։ 1966թ. ընտրվել է ՀԿԿ Երեւանի քաղաքային կոմիտեի քարտուղար, 1972-1974թթ.՝ ՀԿԿ Կենտկոմի քարտուղար, 1974-1988թթ.՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար։ 1991-1999թթ. եղել է «Հայէլեկտրամեքենա» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն եւ խորհրդի նախագահ։ 1998 թ. եղել է ՀՀ Նախագահի թեկնածու։ 1999 թ. ապրիլից՝ «Միասնություն» դաշինքի համանախագահ։
1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ Հունիսի 10-ին ընտրվել է ԱԺ նախագահ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ ՀԺԿ հիմնադիր նախագահ։
Զոհվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստի ժամանակ։
Ամուսնացած էր, ունի երկու երեխա։
Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար ՀՀ Նախագահի 1999թ. դեկտեմբերի 27-ի հրամանագրով հետմահու շնորհվել է «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում։