National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Գագիկ Մկրտիչի Խաչատրյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
20.02.1952
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն

 
Հանձնաժողով

Ծնվել է 1952թ.փետրվարի 20-ին Աշտարակի շրջանի Ավան գյուղում։

1973թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ինժեներ- մեխանիկ։

1973-1976թթ. Երեւանի «Բազալտ» գործարանում աշխատել է վարպետ, ավագ վարպետ, ինժեներ-կոնստրուկտոր, 1976-1979թթ. Երեւանի «Ֆերիտ» գործարանում՝ ինժեներ-տեխնոլոգ, Էջմիածնի մասնաճյուղի գլխավոր ինժեներ, 1979-1983թթ. ՀԿԿ Էջմիածնի շրջկոմում՝ կազմակերպական բաժնի հրահանգիչ։ 1983-1984թթ. եղել է Երեւանի կիսահաղորդչային տեխնիկայի հատուկ կոնստրուկտորական տեխնոլոգիական բյուրոյի բաժնի վարիչ, 1994-1999թթ.՝ Աշտարակի ուժային կիսահաղորդիչների գործարանի տնօրեն։

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 27 ընտրատարածքից։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական  հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ ՀՀԿ խորհրդի անդամ։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալության պետ նշանակվելու կապակցությամբ (3.07.2001թ.) պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։








ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am