Ծնվել է 1954թ. հունվարի 5-ին Հրազդանի շրջանի Աղավնաձոր գյուղում:
1982թ. ավարտել է Լենինգրադի (Սանկտ-Պետերբուրգի) Ն.Վոզնեսենսկու անվան ֆինանսատնտեսագիտական ինստիտուտը: Տնտեսագետ: Տնտեսագիտույան թեկնածու:
1973-1975թթ.ծառայել է խորհրդային բանակում: 1984թ. ԵԺՏԻ-ում եղել է ավագ գիտաշխատող, 1985թ. ՀՀԿ Երեւանի քաղաքային կոմիտեյի հրահանգիչ, բաժնի վարչի պաշտոնակատար: 1990-1991թ.՝ «Հայավտովազ» տեխսպասարկման առեւտրաարդյունաբերական ֆիրմայի գլխավոր տնօրեն, 1991-1999թթ. «Արարատ-Լադա» ԲԸ-ի նախագահ:
1990-1995թթ.՝ԳԽ պատգամավոր (թիվ 213 ընտրատարածք): «Հանրապետություն» պատգամավորական խմբի անդամ:
1995-1999թթ.՝ԱԺ պատգամավոր (թիվ 72 ընտրատարածք): «Հանրապետություն» խմբակցության անդամ, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:
1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 55 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցություն անդամ: ՀՀԿ անդամ:
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակվելու կապակցությամբ (20.05.2000թ.) պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են: