National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Անդրանիկ Նահապետի Մարգարյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
12.06.1951
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն

 
Հանձնաժողով

Ծնվել է 1951թ. հունիսի 12-ին Երեւանում:

1972թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտը: ԷՀՄ-ի ինժեներ:

1970թ. «Հայկոմունալնախագիծ» ինստիտուտի կոնստրուկտորական բյուրոյում  աշխատել է ավագ տեխնիկ, 1972-1974թթ. Գազարդէկոնոմիկայի ԳՀԻ-ի Երեւանի մասնաճյուղում՝ ինժեներ, կրտսեր գիտաշխատող:  Քաղաքական գործունեության համար դատապարտվել է 1974-1976թթ.: 1977-1978թթ.՝ էներգետիկայի ԳՀԻ-ի ավագ ինժեներ, 1978-1979թթ.՝ Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանի ԷՀՄ-ի պետ, բյուրոյի պետ, 1979-1990թթ.՝ առեւտրի նախարարության հաշվիչ կենտրոնի խմբի ղեկավար, բաժնի վարիչ:1990-1994թթ. եղել է ՀՀ հատուկ ծրագրերի պետական վարչության բաժնի վարիչ, 1994-1996թթ.՝ ՀՊՃՀ-ի կրտսեր գիտաշխատող:

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր, «Հանրապետություն» միավորման համամասնական ընտրացուցակով: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 10 ընտրատարածքից: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության ղեկավար: ՀՀԿ խորհրդի նախագահ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ (12.05.2000թ.) պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am