Ծնվել է 1927թ. սեպտեմբերի 1-ին Թալինի շրջանի Իրինդ գյուղում։
1950թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը։ Տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱԱ ակադեմիկոս։
1950-1951թթ. «Հայէներգոյի» գլխավոր վարչությունում աշխատել է ֆինանսիստ, 1954-1960թթ. ՀԿԿ Կենտկոմում՝ դասախոս։ 1960-1964թթ. եղել է «Հայաստանի ժողովրդական տնտեսություն» ամսագրի գլխավոր խմբագիր, 1964-1983թթ.՝ ԳԱ տնտեսագտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, բաժնի վարիչ, տնօրենի գիտական գծով տեղակալ։ 1983-1987թթ. ՀԿԿ Կենտկոմում աշխատել է տնտեսագիտության բաժնի վարիչ, 1987-1999թթ. ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն։
1999թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ «Միասնություն» խմբակցության անդամ։ ՀԺԿ քաղաքական խորհրդի անդամ։
Զոհվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ նիստի ժամանակ։
Ամուսնացած էր, ունի երեք երեխա։
Հայրենիքին մատուցած նշանակալի ծառայությունների համար ՀՀ Նախագահի 1999թ. դեկտեմբերի 27-ի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով։