Ծնվել է 1968 թ. փետրվարի 7-ին Երեւանում:
1993թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Տնտեսագետ:
1984-1986թթ. եղել է «Աշխատանք» կամավոր մարզական ընկերությունում բանվոր, 1987 թ.՝ Երեւանի թիվ 4 հացի գործարանի բանվոր: 1987-1989 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1989-1990 թթ. «Սիրիուս» գործարանում աշխատել է փականագործ, 1990-1995 թթ. Երեւանի ալրաղաց գործարանում` պահեստապետ, փոխտնօրեն:
1995-1996թթ. եղել է «Բջնի» ԲԲԸ գործադիր տնօրեն, 1996-1999 թթ.՝ Երեւանի ալրաղաց գործարանի իրացման բաժնի պետ, 2002 թ.` «Երեւանի ալրաղաց» ՓԲԸ նախագահ:
1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք): ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Կայունություն», ապա խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չի ընդգրկվել, այնուհետեւ «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ:
2003թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 6 ընտրատարածքից: ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: 2006թ. հուլիսի 22-ից ՀՀԿ անդամ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: