National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Սուքիաս Գեգելի Ավետիսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
28.04.1959
Կուսակցություն
Անկուսակցական
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1959թ. ապրիլի 28-ին Գյումրիում: Ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղը` ինժեներ շինարարի որակավորմամբ:

1981-82-ին ԵրՊԻ Գյումրիի մասնաճյուղում կատարել է կոմերիտական աշխատանք, 1982-83-ին ծառայել է խորհրդային բանակում: 1984-85-ին եղել է Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանի ՀԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, Գյումրիի քաղկոմի կազմակերպական բաժնի վարիչ, իսկ 1985-90-ին` ՀԼԿԵՄ Մոսկովյան շրջկոմի առաջին քարուղար: 1990-ին` ՀԿԿ Գյումրիի քաղկոմի հրահանգիչ: 1991-94-ին աշխատել է «Լենշին» տրեստի գեոդեզիստ, Մոսկովյան շրջխորհրդի բնակվարչության գլխավոր ինժեներ, 1994-ին ընտրվել է Գյումրիի քաղխորհրդի նախագահի տեղակալ:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

ԱԺ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական:





ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am