Մխիթար Նորիկի Վարագյան
Ծնվել է 1966 թ. հուլիսի 27-ին Արթիկում: 1995թ. ավարտել է Մոսկվայի սննդի արդյունաբերության ինստիտուտը: Ճարտարագետ-տեխնոլոգ: 1990-1995թթ. աշխատել է Արթիկի «Միկրո Սթար» ՍՊԸ տնօրեն, 1996-1999 թթ. Ալմա Աթայի (Ղազախստան) «Օպտիմա Տրեյտ» ընկերությունում առաքման բաժնի մենեջեր, ապա առաքման բաժնի գլխավոր մենեջեր, 1999-2001 թթ.` փոխնախագահ: 2003թ. հունիսի 29-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 50 ընտրատարածքից: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ժողովրդական պատգամավոր» պատգամավորական խմբի անդամ: Անկուսակցական: Ամուսնացած է, ունի երկու երեխա: |