Ծնվել է 1951թ. դեկտեմբերի 21-ին Երեւանում: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը` ֆիզիկոսի որակավորմամբ:
1975-90-ին աշխատել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում որպես լաբորանտ, կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, 1994-95-ին եղել է ՀՀ ԳԽ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 1995-ից` առողջապահության փոխնախարար:
ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ԱԺ «Հանրապետություն» խմբակցության անդամ: ՀՀՇ վարչության անդամ: