National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
 
Սուքիաս Հեգելի Ավետիսյան
Ընտրատարածք
Ծննդյան թիվ
28.04.1959
Կուսակցություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)
Խմբակցություն
Հանձնաժողով

Ծնվել է 1959 թ. ապրիլի 28-ին Լենինականում (Գյումրի):

1981 թ. ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը: Ճարտարագետ-շինարար: 2004 թ. ավարտել է ՀՀ կառավարությանն առընթեր Կառավարման եւ տնտեսական բարեփոխումների ինստիտուտի ասպիրանտուրան: Տնտեսագիտության թեկնածու: Բնության եւ հասարակության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս: Պարգեւատրվել է ԽՍՀՄ ԳԽ «Աշխատանքային գերազանցության համար» մեդալով (1981 թ.):

1982-1983 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1981-1982 թթ. եւ 1984-1989 թթ. աշխատել է ԵրՊԻ Լենինականի մասնաճյուղի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, էլեկտրատեխնիկական գործարանի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, ՀԼԿԵՄ Լենինականի քաղկոմի կազմակերպական բաժնի վարիչ, ՀԼԿԵՄ Մոսկովյան շրջկոմի առաջին քարտուղար, 1989-1990 թթ.՝ ՀԿԿ Լենինականի քաղկոմի հրահանգիչ: 1990-1991 թթ. «Շիրակշին» տրեստում եղել է գեոդեզիստ-ճարտարագետ, 1991-1993 թթ.՝ Լենինականի Մոսկովյան շրջխորհրդի գործկոմի բնակտնտեսության արտադրական վարչության գլխավոր ճարտարագետ, 1994-1996 թթ.` Գյումրու քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, բնակկոմունալ տնտեսության վարչության պետ, 1996-1999 թթ.` Գյումրու քաղաքապետի տեղակալ:

1995-1999 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք): «Բարեփոխումներ», ապա «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ:

1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 61 ընտրատարածք): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Միասնություն» խմբակցության անդամ:

2003 թ. մայիսի 25-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 47 ընտրատարածքից:

2003թ. հունիսից մինչեւ 2004թ. սեպտեմբեր` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2004թ. սեպտեմբերից` ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, իսկ 2006թ. սեպտեմբերից` նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ: ՀՀԿ խմբակցության անդամ: ՀՀԿ անդամ:

Ամուսնացած է, ունի երեք երեխա:











ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ, խմբեր  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am